ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Տակտիկական ու ստրատեգիական սխալներ

Տակտիկական ու ստրատեգիական սխալներ
07.07.2025 | 18:20


Մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսության անկյունաքարերից մեկն այն է, որ սխալները կազմում են մարդկանց գործունեության անբաժան մասը։

Սխալները ինչ-որ պատահական չափով ուղեկցում են մարդկանց ու մարդկային տարբեր բարդության ու մասշտաբների բոլոր գործողություններին ու գործունեությանը, քանի որ մարդկանց սխալվելը պատահական պրոցես է։

Նույնիսկ մարդկանց ամենահասարակ գործողությունները ունենում են տարբեր աստիճանի որակ ու էֆեկտիվություն, քանի որ դրված նպատակին հասնելով հանդերձ, դրանք իրենց որակով տարբերվում են հնարավոր լավագույնից։

Եվ այս լավագույնին չհասնելու պատճառը այս կամ այն չափի սխալներն են։

Այս իմաստով մարդկանց կողմից կատարվող սխալները կարող են լինել բացահայտ ու անբացահայտ։

Բացահայտ սխալները այնպիսիներն են, որոնք դրված նպատակի հակառակն են անում, իսկ անբացահայտ սխալներն էլ այնպիսիներն են, որոնք գնում են դեպի նպատակը, բայց արդյունքում դրված նպատակին հասնում են ոչ ամբողջությամբ։

Ըստ որում, սխալ կարող են լինել ինչպես դրված նպատակը՝ անիրագործելիության իմաստով, այնպես էլ դեպի այդ նպատակը տանող ճանապարհները, ինչպես նաև այդ ճանապարհներին արվող գործողությունները։

Եվ բացահայտ, և անբացահայտ մարդկային սխալները կարող են լինել փոքր ու մեծ և նույնիսկ կատաստրոֆիկ, բայց, ընդհանուր առմամբ, սխալի չափերը պատահական մեծություններ են, բայց ոչ քաոսային բնույթի, այլ ենթարկվում են որոշակի օրինաչափությունների։

Սխալները իրարից տարբերվում են նաև իրենց մասշտաբով ու բնույթով՝ լինելով ստրատեգիական կամ տակտիկական բնույթի, որոնք համապատասխանաբար ուղեկցում են ստրատեգիական կամ տակտիկական որոշումների կայացմանը։

Պետական և աշխարհաքաղաքական մասշտաբային գործունեության ընթացքում արվող սխալները կապված են այն բանի հետ, որ հաճախ ստրատեգիական որոշմանը վերագրվում է տակտիկական բնույթ, կամ էլ՝ հակառակը, տակտիկական որոշմանը թյուրիմացաբար տրվում է ստրատեգիական բնույթ, քանի որ մարդիկ սիրում են որևէ ոլորտում իրենց սահմանափակ նշանակության գործունեությունը ներկայացնել որպես կարևոր ու նշանակալից։

Կա նաև մի այլ հստակ տենդենց, կապված այն բանի հետ, որ պրոբլեմների բարդացման ու դժվարացման հետ զուգընթաց մեծանում են նաև սխալվելու հավանականությունը և դրա հետևանքների մասշտաբները։

Բացի դրանից, ստրատեգիական ու տակտիկական բնույթի որոշումներն ու գործողությունների իրար հետ խառնելու սխալները, մանավանդ աշխարհքաղաքականության ոլորտում, հաճախ ունենում են անսպասելի հետևանքներ։

Մասնավորապես, վերջին ժամանակները ստրատեգիականն ու տակտիկականը իրար հետ խառնելու իրավիճակ է ստացվել ռուս-թուրքական հարաբերություններում, որի հետևանքները շատ կարևոր են մեր լինել-չլինելու տեսանկյունից։

Ռուսաստանը, լինելով Արևմուտքի տևականորեն աճող ճնշման տակ և որոշելով ինչ-որ չափով մեղմել թուրքական հարավից սպասվող ռիսկերը, դիմեց տակտիկական քայլերի, այն է՝ սեփական միջոցներով ատոմակայան կառուցելը Թուրքիայում, թուրքերի կողմից դեսպան ու ռազմական օդաչու սպանելը ներելը, տուրիզմը, առևտուրը, և նույնն էլ Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախի հարցը, Ադրբեջանի կողմից ռուս զինվորականների գնդակահարությունը, ռուսական ուղղաթիռի կործանումը և այլ հարցերում զիջողական վերաբերմունքը, հայտնվեց այսօրվա վիճակում, երբ նույնիսկ Ալիևն է համարձակվում հանդուգն պահվածք ունենալ անձամբ Պուտինի և Ռուսաստանի նկատմամբ։

Դա նշանակում է մի բան, որ թուրքերը Պուտինի տակտիկական քայլերի հաջորդականությունը հաշվել են որպես ստրատեգիական նահանջ՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ